Նախորդ տարվա օգոստոսի 1-ին Քննչական կոմիտեին հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթ։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Հովիկ Աղազարյանի որդին ավտոմեքենա ներկրող ու արտահանողներին առաջարկել է 50/50 տոկոս տարբերակով կիսվել իր հետ այն դեպքում, երբ ինքը ավելացված արժեքի հարկի մասով վերադարձ կկազմակերպի պետական բյուջեից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում ուժայինների մասնակցությամբ լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև թեժ վիճաբանություն տեղի ունեցավ:
Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարել է, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց, նաեւ քննադատել ՔԿ-ի եւ նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը: Արգիշտի Քյարամյանն էլ արձագանքել է, թե այս երկրում չկա որևէ անձ, որը կարող է իր ասածների վերաբերյալ ռեպլիկներ բաց թողնել։ «Տղայական» խոսակցությունը ԱԺ լսումների ժամանակ թեժացել է այն պահին, երբ Քյարամյանը հայտարարել է, թե Հովիկ Աղազարյանի որդու վերաբերյալ քրգործով իրեն «զանգել են»։ Աղազարյանն էլ բորբոքված պահանջել է անուններ հրապարակել։
Հատկանշական էր նաև այն, որ Աղազարյանն ու Քյարամյանը նստած էին կողք կողքի եւ մթնոլորտն այնքան էր լարվել, որ հնչեցին վիրավորանքներ և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ստիպված էր մոտենալ ու հեռու տանել Քյարամյանին, որ բանը չհասնի բռունցքների:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ