«Ռոսպոտրեբնադզոր»-ը շրջանառությունից հանել է ՀՀ-ում գրանցված կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների ավելի քան 118,000 տուփ
Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, Պետական գրանցման վկայականների միասնական ռեգիստրում մշտադիտարկում անցկացնելիս հայտնաբերել է 48 կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումներ, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության պահանջներին։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, դրանք բոլորը գրանցված են եղել Հայաստանում։ Ընդհանուր առմամբ, շրջանառությունից հանվել է սննդային հավելումների ավելի քան 118,000 տուփ։
«Ռոսպոտրեբնադզոր»-ը ստուգման արդյունքների մասին տեղեկությունն ուղարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ծանուցելու Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը և ստուգում անցկացնելու համար։
Բացի այդ, վարչությունը ստեղծել է արգելված նյութեր պարունակող սննդային հավելումների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքային խումբ։
«Սննդային հավելումների բարեխիղճ արտադրողները ներկայումս կազմակերպել և միջոցներ են ձեռնարկում ռուսական շուկայից սիմետիկոն և մելատոն պարունակող սննդային հավելումները հանելու համար», - ավելացրել են գերատեսչությունում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ