«Կարծում եմ, որ այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է Ուկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է։ Եթե ուկրաինացիներն ունենան նյութեր և գումար, նրանք կարող են ինքնուրույն լուծել այս խնդիրը շատ ավելի արագ»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:
Պարբերականը նշում է, որ Եվրամիության վերջին որոշումը՝ 440 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը վերականգնելու համար, նոր մոտեցում է ԵՄ-ում և բացահայտում է նրանց պաշտպանական հատվածի թերությունները։ Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարների զենք են ուղարկել Ուկրաինա, նրանց պաշտպանական արդյունաբերությունը երկար ժամանակ կենտրոնացել է ավելի քիչ հակամարտություններով միջազգային միջավայրի վրա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ