Թրամփի հանրահավաքի ժամանակ զինված մարդ է ձերբակալվել, ով ծրագրում էր սպանել նրան․ միջազգային ԶԼՄ-ներ
ԱՄՆ Կալիֆորնիայում Ռիվերսայդ շրջանի շերիֆի տեղակալները զինված տղամարդու են ձերբակալել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի քարոզարշավի ժամանակ։
Վարչաշրջանի շերիֆը միջադեպն անվանել է «ենթադրաբար ձախողված մահափորձ», հաղորդում է Southern California News Group-ը:
Կալիֆորնիայի հարևան Նևադա նահանգի 49-ամյա Ուեմ Միլլերի մեքենան կանգնեցվել է հանրահավաքի ժամանակ՝ անցակետում։ Միլլերի մոտ հայտնաբերել են որսորդական հրացան և ատրճանակ, հայտնում է Los Angeles Times-ը։ Զենքը լիցքավորված է եղել, կասկածյալից առգրավվել է զինամթերքով լիցքավորված մեծ տարողունակ պահունակ։
Ձերբակալվելիս՝ Միլլերը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման կեղծ VIP հրավեր և մամուլի ներկայացուցչի մասին անձը հաստատող փաստաթուղթ։ Նրա խոսքով՝ կասկածյալը գրանցված հանրապետական է, ով մասնակցել է 2022 թվականի Նևադայի օրենսդիր մարմնի ստորին պալատի ընտրություններին։
Ենթադրվում է, որ Միլլերը աջակողմյան հակակառավարական խմբավորման անդամ է:
Միլլերը ձերբակալվել է լիցքավորված զենք կրելու և մեծ հզորությամբ պահունակ պահելու մեղադրանքով։ Շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը չի ազդել թեկնածուի կամ նրա հետ հանդիպման մեջ ներգրավված անձանց անվտանգության վրա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ