Սյունիքում իրանական բեռնատար է կողաշրջվել. կա տուժած
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:50-ի սահմաններում Նորավան-Տաթև ավտոճանապարհին իրանական համարանիշներով բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտւց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդը, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ուսի հատվածում ստացել է վնասվածք և տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել են հերթապահություն:
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...