«Որովհետև մենք ժամանակ ունեինք, երբ քննարկում էինք բանակցությունների մեկնարկը։ Եվ ես քիչ առաջ դիտեցի հերթական տեսանյութը, որտեղ պատկերված են, թե ինչպես են այս կվադրոբերների հետ շրջում, երբ մայրը վզափոկը գցած ման է տալիս երեխային: Դա այնքան էլ հասկանալի բան չէ։ Ուստի ես հարցրեցի. «Հայաստանում քվադրոբերներ ունե՞ք»: Պարզվեց՝ կա»,- ասել է Լավրովը։
Նա միաժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք պետք է նրանց հետ ինչ-որ կերպ վարվել:
«Մեր օրենսդիրներն աշխատում են այդ ուղղությամբ։ Ես լիովին վստահում եմ նրանց»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Ավելի վաղ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել էր, թե հանրապետությունում կա՞ն կադրոբերներ։ Նախարարների ոչ պաշտոնական զրույցը տեղի է ունեցել Կրեմլում երկու երկրների ղեկավարների հանդիպման ակնկալիքով։
«Կվադրոբերներ ունե՞ք։ Երեխաները շների պես հանդերձավորվում են: Սա ամենակարևոր նորություններից մեկն է։ Նրանք կենդանիների պես են քայլում»,- ծիծաղել է Լավրովը։
Միրզոյանը հաստատել է, որ գիտի կվադրոբերների շարժման մասին՝ այն նորույթ անվանելով: Իր հերթին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն պատմել է, որ Եվրոպայում կվադրոբերներն արդեն «գենդեր» են բնորոշում իրենց:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ