Դիլիջանի քաղաքապետն ու 45 հազար դոլար դրամական միջոցները
«Փաստ» օրաթերթը գրում է.
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի երեք անշարժ գույք՝ երկու բնակարան ու մեկ հողամաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 9 միլիոն դրամ, 23 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 2 միլիոն 775 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:
Նշենք, որ Սանթրոսյանը նախորդ տարվա փետրվարին ավելի քան 2 հազար ձայնի առավելությամբ վերընտրվել էր Դիլիջանի քաղաքապետի պաշտոնում: Նա Դիլիջանի քաղաքագլխի պաշտոնն է զբաղեցնում արդեն 12 տարի՝ սկսած 2005 թ.–ից, իսկ մինչ այդ աշխատել է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Դիլիջանի տարածքային հարկային տեսչությունում՝ պետի պաշտոնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...