Արտաշատի քաղաքապետը նոր կարգեր է սահմանել. Երբ մտնում է, պետք է բոլորը ոտքի կանգնեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի ընտրություններում ընտրողների 25 տոկոսի վստահությանն արժանացած քաղաքապետ Կարեն Բենիամինյանը նոր կարգեր է սահմանել քաղաքապետարանում։ Նա հրահանգել է, որ երբ ինքը մուտք գործի քաղաքապետարանի շենք, աշխատասենյակներ, բոլոր աշխատակիցները ոտքի կանգնեն։
Նրա շրջապատում կարծում են, որ երիտասարդ քաղաքապետին այդքան «ինքնավստահություն» ներշնչել են ընտրությունների արդյունքները։ Նա կարծում է, որ ինքը միայն իր ջանքերով ընտրված քաղաքապետ է, եւ ՀՀԿ-ականները մատը մատին չեն խփել։
Ի դեպ, ընտրություններից երկու օր հետո Բենիամինյանն Արտաշատի «Արարատ» ռեստորանում իր հասակակիցների, յուրայինների հետ հաղթանակի խնջույք է կազմակերպել եւ կենացի ժամանակ ակնարկել, որ ստացած ձայները միայն իրենն են, ոչ մեկը՝ ո՛չ մարզպետը, ո՛չ ՀՀԿ մարզային կառույցը դրանում մաս չունեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...