14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին են զանգահարել «Մարտունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «Փակ գանգուղեղային վնասվածք հարցականով, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչ 13-ամյա Ա․ Պ․-ին:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում առաջացած վիճաբանության ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Դ․ Ա․-ն մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Պ․-ի գլխին՝ պատճառելով վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...