Ֆրանսիայում մերժել են Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու առաջարկը
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) օրենսդրական հանձնաժողովը մերժել է «Անկոտրում Ֆրանսիա» ձախ կուսակցության առաջարկը՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BFMTV հեռուստաալիքը հայտնել է, որ նախագահին իմփիչմենթ հայտարարելու նախաձեռնությանը հավանություն է տվել 15 պատգամավոր, դեմ է արտահայտվել 54 պատգամավոր:
«Անկոտրում Ֆրանսիա» ձախ կուսակցությունը Մակրոնին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնություն էր ներկայացրել այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց երկրի վարչապետի պաշտոնը տալ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայի թեկնածուին։
Սեպտեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահը վարչապետ նշանակեց աջ կենտրոնամետ «Հանրապետականների» ներկայացուցիչ Միշել Բառնիեին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ