Իսրայելի ավիահարվածներից մեկ օրում Լիբանանում 123 մարդ է զոհվել
Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է մեկ օրում իսրայելական ավիահարվածներից 123 մարդու զոհվելու մասին, ավիահարվածները կատարվել են կիրակի, երկրի տարբեր շրջաններում։
Elnashra պորտալի տեղեկացմամբ՝ զոհերի թիվը հասել է 123-ի, վիրավորվել է 359 մարդ։
Զոհերի ամենամեծ թվի մասին տեղեկությունները ստացվել են Այն Դելբա գյուղից, Սայդա քաղաքի մերձակայքում (60 կիլոմետր Բեյրութից հեռու)։ Ամփոփագրում նշվել է, որ զոհերի թիվն ավելացել է՝ 24-ից հասնելով 32-ի, վիրավորներինը՝ 29-ից 53-ի։ Հրթիռային հարվածի հետեւանքով լրիվ քանդվել է բնակելի տունը Էլ-Ֆուրքան մզկիթի կողքին։ Ականատեսները տեղեկացրել են, որ փրկարարները շարունակում են մաքրել փլատակները։ Սպանվածների թիվը կարող է ավելանալ։
Տիրում եւ նրա շրջակայքում զոհվել է 16 լիբանանցի, 115 հոգի վիրավորվել է։ Բինթ-Ջբեյլ օկրուգում զոհվել է 10 մարդ, 4 հոգի վիրավորվել է։ Երկրի հյուսիս-արեւելքում օրվա երկրորդ կեսին օդային գրոհներ են կատարվել 45 քաղաքների եւ գյուղերի վրա Բաալբեքում եւ Հերմելում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը այնտեղ կազմել է 33, վիրավորներինը՝ 47։ Տեղի իշխանությունները չեն նշել, թե արդյոք բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են, եւ որքան է նրանց մեջ «Հեզբոլլահի» մարտիկների թիվը։
Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման կենտրոնի համակարգող, շրջակա միջավայրի նախարար Նասեր Յասինը սեպտեմբերի 29-ին Բեյրութի մամուլի ասուլիսում հայտնել է, որ փախստականների թիվը վերջին օրերին հասել է 250 հազարի։ Նրա խոսքով՝ նրանց մեծ մասին տրամադրվել է օթեւան տեղահանված անձանց 777 կենտրոններում, որոնք աշխատում են ամբողջ երկրում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ