Նորվեգիան օրինակ է վերցնում Փաշինյանից
Նորվեգիայի կառավարությունը դիտարկում է պատնեշ կառուցելու հնարավորությունը Ռուսաստանի հետ սահմանին, որը զսպող գործոն կծառայի հնարավոր սադրանքներից, հայտնել է արդարադատության նախարար Էմիլի Մելը։ Նրա խոսքով՝ թագավորությունը կարող է հետեւել Ֆինլանդիայի օրինակին, որը որոշել է կառուցել 200 կիլոմետրանոց պատնեշ 3,5 մետր բարձրությամբ Ռուսաստանի հետ սահմանին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։
«Այդ պատնեշը շատ հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ կարող է զսպող գործոն ծառայել, այլեւ որովհետեւ դրա վրա կդրվեն սարքեր եւ տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան հայտնաբերել սահմանի մոտ տեղաշարժվող մարդկանց»,- նշել է Մելը, փոխանցել է NRK-ը։
Նա ավելացրել է, որ իշխանություններն ուսումնասիրում են նաեւ այլ միջոցներ, որոնք թույլ կտան փակել սահմանը «կարճ ժամկետում»։ Մելի խոսքով՝ դա կարող է լինել հաստիքի ընդլայնումը, մոնիթորինգի ուժեղացումը եւ Սթուրսկուգ սահմանամերձ կայանի շուրջ իրականացվող միջոցները՝ այնտեղ տեղաշարժը կարգավորելու համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ