Ռոմանոս Պետրոսյանի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել
«Հրապարակ» թերթը գրել է.
Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնվել է 2 ազդեցիկ ՔՊ-ականի թիրախում: Գաղտնիք չէ, որ նա եւ Սասուն Միքայելյանն ախոյաններ են, նրանց հակամարտությունը՝ Կոտայքն իրենց ենթարկելու համար, առճակատումների փուլ է մտել: Սակայն, ասում են՝ Ռոմանոսը նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թիրախում է հայտնվել, որը գորշ կարդինալ դառնալու հավակնություն ունի եւ հետեւողականորեն աշխատում է, որ Ռոմանոսին դուրս մղի:
ՊՎԾ պետի պաշտոնում նա իր մարդուն է ուզում տեսնել։ Բայց ՔՊ-ում կարծում են, որ Ռոմանոս Պետրոսյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի, եթե, իհարկե, մեր հրապարակումը չկանխի այդ պաշտոնանկությունը, քանի որ, ինչպես ասում են ՔՊ մեր աղբյուրները, Նիկոլ Փաշինյանի իդեա-ֆիքսերից մեկը մամուլի գրածը չանելն է, եւ ցանկացած արտահոսքից հետո նա հրաժարվում է արդեն ծրագրված որոշումից: Սա անգամ հասկացել են նրա որոշ խելացի թիմակիցներ եւ իրենց պաշտոնանկության մասին լուրերն ամեն գնով օր առաջ դաշտ են նետում, որ կանխեն իրենց հեռացումը, եւ Փաշինյանը` լրատվամիջոցներին հակառակ, հետաձգի իրենց գործից ազատելը: Իսկ նման պաշտոններին մնալու ամեն օրը մի քանի հարյուր հազարից մինչեւ մի քանի միլիոնի եկամուտ է նշանակում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...