Երևան` մուտքը կդառնա վճարովի՞
«Հրապարակը» գրել է.
Վաղուց Տիգրան Ավինյանին չեմ անդրադարձել, նա էլ, հավանաբար, մտածում է թե ամեն ինչ «օկ» է իր աշխատանքում և սկսել է ավելի հաճախ երևալ կայքերում ու թերթերում: Վերջին անգամ ինչպես հարկն էր «լուսաբանել» էի նրա՝ բուսաբանական այգի կատարած «գերհաջողված» այցը, իսկ հետո հանիրավի մոռացել նրան, Նիկոլ Փաշինյանի՝ հայրենասիրության մասին վերջին բարբաջանքների ֆոնին: Հիմա ուզում եմ ասել, որ Ավինյանը, ինչ էլ անի Նիկոլը կամ չանի, շարունակելու է մնալ իմ ուշադրության կենտրոնում, իհարկե, որպես Երևանի բոլոր ժամանակների ամենավատ քաղաքապետ:
Պարոն Ավինյան, բարլուս: Լա՞վ ես: Էս ի՞նչ է Երևանի կենտրոնի վիճակը: Չէ, ջրհեղեղները չեմ ասում, այլ մեքենաների հեղեղը՝ այս ամենօրյա հեղեղը: Բա բեռնաթափելու՜ էիք… Կարմիր ներկ էր ընկել ձեռքներդ, հա՞, թանկանոց կայանատեղիներ էիք սարքում, մեծ-մեծ խոսում, որ եթե թանկացնեք, կենտրոնը կբեռնաթափվի: Այդ ծրագիրը գործո՞ւմ է դեռ… Այ, այ, այ, մոռացել եք դրա մասին: Բայց չէ՞ որ դա Նիկոլ Փաշինյանի հրահանգներից էր՝ բեռնաթափեք: Դուք ավելի եք ծանրաբեռնել: Կգա՞ք միասին շրջենք Երևանի կենտրոնում: Սուրճն՝ ինձնից: Խոստանում եմ անուշ քնից էլ չհանել քեզ: Այդպես՝ ժամը 9:00-10:00-ի սահմաններում: Այդ ժամերին են ՔՊ-շնիկները սովորաբար գործի գնում՝ ով պադավատով, ով սեփական ավտոմեքենայով, իսկ առավել շտապողները, չեք հավատա, շտապօգնության մեքենաներով՝ սիրենան միացրած: Չկա՞ այդպիսի բան: Մի շտապիր հերքել: Մի գեղեցիկ օր ես քեզ կցուցադրեմ այդ պաշտոնյային:
Ինչպե՞ս կնախընտրես մտնել Երևան, պարոն Ավինյան՝ Աճառյան փողոցո՞վ, Թբիլիսյան խճուղո՞վ, թե՞ Իսկովի պողոտայով: Իսկ գուցե 3-րդ մասի՞ց փորձենք հասնել կենտրոն: Վստահեցնում եմ քեզ, պարոբն Ավինյան, որ դու քո կազմակերպած բեռնաթափումից կարգին կլիցքաթափվես: Քաղաքային տրանսպորտը ք.քի մեջ է, ես դրա մասին չեմ էլ ուզում խոսել: Էդ սիրուն ավտոբուսները որ բերել ու շարունակում եք բերել, հարցի լուծում չէ: Այդ ոլորտի կարգավորումը մշակույթի և մեթոդաբանության հարց է, որը դու չունես: Մեղադրելու չէ, չես շփվել, չգիտես, գլուխ չես հանում: Թե բա տոմսերի միասնական համակարգ… Մի արա, դա քո խելքի բանը չէ: Հանկարծ կբեռնաթափես ավտոբուսներն ուղևորներից ու դուռ կբացես ստվերի (գռդոնչիների) առաջ:
Արի, նախ Երևանի բեռնաթափման մասին մտածենք: Ինձ թվում է՝ մի բան ճիշտ եք անում, երբ ամեն Աստծո օր դժվարացնում եք մուտքը Երևան: Նշածս փողոցներում՝ Աճառյան, Թբիլիսյան, Իսակովի, Արշակունյաց, ամեն օր «թաշխալա» է: Ապրեք: Պետք է այդպես պահել: «Խելացի» լուսացույցերը բա ինչի՞ համար են: Այդ հոսքերը «խելացի» ձևով պետք է կանգնեցնել և դանդաղեցնել, որպեսզի տրանսպորտի մուտքը Երևան և Երևանի կենտրոն դժվարանա: Գոնե մի քանի ժամով, մինչև Նիկոլին հասցնեք գործի և դուք էլ հասնեք: Դե իսկ գործի հասնելուց հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Բա քեզ պե՞տք ա, թե գյուղացի Համբոն իր 06-ը որտեղ կկայանի Երևան մտնելուց հետո: Բայց ես ավելի գլոբալ լուծում եմ առաջարկում քեզ, պարոն Ավինյան: Երևան՝ մուտքը դարձրեք վճարովի: Համաշխարհային պրակտիկայում հիմա դա շատ ընդունված է: Տուռնիկետները տեղադրեք քաղաքի սահմաններից որոշակի հեռավորության վրա, որպեսզի գյուղացի Համբոն գլխի չընկնի, որ դրանք Երևան՝ մուտքը սահմանափակելու համար են: Եվ պատկերացրու, ամեն անգամ, երբ գյուղացի համբոն որոշի գակ Երևան ու հիշի, որ ճանապարհին մի տեղ պետք է 500 դրամ վճարի, կմտածի՝ գնա՞մ, թե՞ չգնամ: Եվ խնդրեմ՝ արդյունքում համ օդից փող կբռնես, համ էլ Երևանը կբեռնաթափես: Բա ի՞նչ, քեզ համար նոր ավտո ես առել, քաղաքապետարանի համար մի քանի տասնյակ նոր մեքենաներ… դրանք որտե՞ղ եք քշելու, հո խցանումների մեջ կանգնելու համար չե՞ք բերել: Լավ առաջարկ է, Ավինյան, մտածիր այս ուղղությամբ:
Իսկ ինչ վերաբերում է մետրոյին՝ շարունակիր կառուցել: Մի կայարանը քիչ է, սկսիր երկրորդի, երրորդի շինարարությունը: Կարմիր լենտեր կտրել սիրում ես, գիտեմ: Հերթով կկտրես, Նիկոլի ու քաղաքացիների աչքը կմտնես: Իսկ ջրհեղեղներին էլ այդքան ուշադրություն մի դարձրու: Աստծո գործերին չի կարելի միջամտել՝ մի օր անձրև, մի օր՝ արև: Բոլոր մայրաքաղաքներում էլ ջրհեղեղներ պատահում են: Կարելի է վերջապես ջրային տրանսպորտ պահել՝ կրիտիկական մոմենտներին գործարկելու համար: Ջրային պարեկնե՞ր չունենք, թե՞ ջրալի կառավարություն:
Հ.Գ. Հենց որոշես ինձ հետ սուրճ խմել, պարոն Ավինյան, զանգիր:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...