Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամերիկյան լրատվամիջոցները և փորձագիտական շրջանակները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում Հարավային Կովկասում իրավիճակին, սակայն ուշագրավ է, որ այդ հրապարակումների ենթատեքստը առավելապես նույնական է: Ի մասնավորի, օրերս ամերիկյան պարբերականներից մեկը հրապարակել է մի հոդված, որը վերնագրված է «Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս»: Այս հրապարակումն առաջին հերթին ուշագրավ է նրանով, որ հեղինակները ամերիկյան հայտնի փորձագետներ են՝ գլխավորությամբ մի մարդու, որը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել:
Խոսքը Ուիլ յամ Վուլֆի մասին է, որը եղել է Պետդեպի գլխավոր իրավաբանը և պաշտպանության նախարարի օգնականի տեղակալը: Վերլուծությունը վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռանալու և դեպի Արևմուտք կողմնորոշվելու թեմաներին: Ընդ որում, ՀԱՊԿ-ից հեռացումը դիտարկվում է որպես մոտ ապագայում կայանալիք իրադարձություն, նույնիսկ՝ գրեթե իրողություն: Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է էապես աջակցի Հայաստանին այս հարցում: Սակայն ուշագրավ է, որ գրեթե խոսք չկա այն մասին, թե ՀԱՊԿ-ից հեռանալն ու Արևմուտքի գիրկն ընկնելը ինչ է տալու Հայաստանին: Փոխարենն ամենայն մանրամասնությամբ նկարագրված է, թե դա ինչ կտա ԱՄՆ-ին, այսինքն՝ թե այդ ամենն ԱՄՆ-ի ինչին է պետք: Պարզվում է՝ պետք է, այն էլ՝ ինչպես է պետք: Ըստ հեղինակների, այդպիսով, Հայաստանի դուրս գալը և դեպի Արևմուտք շրջադարձը «անգնահատելի հնարավորություն» կտա ԱՄՆ-ին՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար, «ինչը օգուտ կտա Ամերիկայի երկարաժամկետ հետաքրքրություններին»: Եվ ուշադրություն... ամենակարևոր կետերից մեկը. Հայաստանին արևմտյան շարքեր բերելը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել Ռուսաստանի հարավային սահմաններում իրական վտանգը և չեզոքացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում:
Վերջապես, ըստ հեղինակների, այդ ամենը հնարավորություն կտա բարդացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի միավորման Չինաստանի պլանները, ինչպես նաև ԱՄՆ-ին թույլ կտան նվազեցնել իրենց կախվածությունը Թուրքիայից: Մի խոսքով, ամերիկացիները փաստացի սկսել են ավելի բաց «խաղալ» և ակնհայտ հայտարարել իրենց իրական հետաքրքրությունների մասին, որտեղ որևէ տեղ չկա Հայաստանի շահերի ու անվտանգության համար: Բացառապես ամերիկյան շահեր, ամերիկյան հետաքրքրություններ, որոնց հիմնական իմաստը Հայաստանը աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ դարձնելն է՝ անգամ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային կորուստների գնով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...