ՔՊ-ականի կինը կնոջ է գցել մեքենայի տակ, ով մահացել է․ Բաղդասարյանի կինն ազատության մեջ է
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլ Բաղդասարյանը կինը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ, որտեղ նույն օրը մահացել է: Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Փաստացի՝ ՔՊ-ականի կնոջ պատճառով մարդ է մահացել։
Ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին հաստատել են լուրը՝ հայտնելով միայն, որ սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում մահվան ելքով վրաերթ է եղել։
Մարդ է մահացել, դեպքից անցել է 4 օր, սակայն վրաերթի մասին Քննչական կոմիտեն որեւէ տեղեկություն չի հրապարակել։ Թերևս պատճառն այն է, որ «սպանողը» շարքային քաղաքացի չէ, այլ ՔՊ-ականի կին է։
Նույն Նիկոլայ Բաղդասարյանը պատգամավոր եղած ժամանակ բողոք էր գրել մի քաղաքացու դեմ, ով մեծ արագությամբ հեծանիվով սլացել էր իր կողքով՝ փաստը ներկայացնելով որպես «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն»։ Բաղդասարյանի բողոքի հիման վրա Էջմիածին քաղաքի բնակիչ Ա․ Ալեքսանյանը կալանավորվեց, իսկ Բաղդասարյանի կինը, որը վրաերթի է ենթարկել տարեց կնոջը, ազատության մեջ է, ավելին, իրավապահները ենթադրաբար թաքցրել են մահվան ելքով վթարի վերաբերյալ տեղեկությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...