«Աերոֆլոտի» Երեւանից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Աստրախանում
«Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Երեւան-Մոսկվա չվերթը, հարկադրյալ վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում երկուշաբթի գիշեր, ուղեւորի վատ ինքնազգացողության պատճառով, «Ինտերֆաքսին» տեղեկացրել են օդանավակայանի մամուլի ծառայությունում։
«Աերոֆլոտ» ավիաընկերության Երեւան-Մոսկվա SU1869 չվերթը հարկադրյալ վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում ժամը 12.12-ին, ուղեւորի վատ ինքնազգացողության պատճառով»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Ուղեւորն իջեցվել է օդանավից եւ հանձնվել քաղաքի բուժհաստատությանը։ Մնացած ուղեւորների հետ աշխատում են փոխադրողի ներկայացուցիչները։
Նշվել է, որ ավիաընկերության որոշմամբ երթուղու թռիչքը նշանակված է ժամը 14.00-ին։
Կուստոդիեւի անվան «Աստրախան» միջազգային օդանավակայանն ունի դաշնային նշանակության օդանավակայանի կարգավիճակ։ Տեղեկացվել է, որ օդանավակայանը 2023թ. ուղեւորափոխադրումների հոսքը նվազեցրել է 7,4 տոկոսով՝ մինչեւ 774 հազար մարդ 2022թ. ցուցանիշների համեմատ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...