Երևանի քաղաքապետարանի մոտ ճանապարհն իրար չզիջելու համար 2 վարորդ ծեծկռտուք են սարքել. կրակոցներ են հնչել
Երևանի քաղաքապետարանի մոտ ճանապարհն իրար չզիջելու համար 2 վարորդ ծեծկռտուք են սարքել, կրակոցներ հնչեցրել։ Հայտնում է shamshyan.com–ը։
Միջադեպի հետևանքով կա վիրավոր:
Ոստիկանները պարզել են, որ այսօր` ժամը 00։05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում «Toyota Camry»-ի և «Mercedes G 55»-ի վարորդներն իրար հետ վիճել են։ «Toyota Camry»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դ. Մ.–ն դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել «Mercedes G 55»-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հ. Ա. և ուղևոր, Տ․ Ա.–ի հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ ատրճանակից կրակոցներ են հնչել։
Տեղում ծառայություն իրականացնող պարեկները մոտեցել են, բայց վարորդները դիմել են փախուստի, սակայն պարեկները հետապնդել են նրանց և բռնել։
Այդ ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով, հարբած վիճակում, հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ երիտասարդը վերոնշված միջադեպի մասնակից Երևանի բնակիչ 30-ամյա Տ. Ա.–ն է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...