Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում
Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում, գրել է Armlur.am-ը: Մինչ օրս իրավապահները շենքի բնակիչներին տանում են հարցաքննության։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից խնձոր էին նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել էին գետնին։
Գործի են անցել իրավապահները ․ Ռուբինյանց 2/2 շենքում սկսել են խուզարկություն։ Խուզարկության արդյունքում խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվում է 71-ամյա Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռուման Երիցյանը հայտարարել է, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ, տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել են մինչև առավոտյան 07։00-ն։ Վերջինիս բնակության վայրը, մանկահասակ երեխաների ներկայությամբ, ենթարկել են խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...