Բագարան գյուղի դպրոցի աշակերտները 3 օր է՝ դպրոց չեն հաճախում. բնակիչ
Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն արդեն 3 օր է՝ դպրոց չեն հաճախում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին գյուղի բնակիչները։
«Բագարան գյուղի դպրոցը ուզում են փակել, աշակերտներին տեղափոխել կողքի Երվանդաշատ գյուղում կառուցվող նոր դպրոց։ Խնդիրն այն է, որ նոր դպրոցը Բագարանից 4 կմ հեռավորության վրա է գտնվում, երեխաներն ինչպե՞ս են գնալու»,–ասացին գյուղի բնակիչները։
Բագարանի բնակիչները դեմ են երեխաներին այլ գյուղում դպրոց ուղարկելուն, այդ պատճառով՝ ի նշան բողոքի, արդեն 3 օր է՝ երեխաներին դպրոց չեն ուղարկում։
«Զարմանալի է նաև այն, որ մեր գյուղի դպրոցում 100 աշակերտ է սովորում, Երվանդաշատի դպրոցում՝ 50։ Ինչո՞ւ պիտի մեր դպրոցը միանա 50 աշակերտ ունեցող դպրոցին»,–հայտնեցին բնակիչները՝ նշելով, որ նոր դպրոցի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...