Դեմոկրատական կուսակցության համագումարը չի օգնել Հարիսին Թրամփից առաջ անցնել. սոցհարցում
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը վարկանիշի էական բարձրացում չի ստացել Դեմոկրատական կուսակցության Ազգային համագումարից հետո եւ ընդամենը մի քանի կետով է առաջ անցել մրցակցից՝ Դոնալդ Թրամփից, տեղեկացրել է The Hill-ը։
Պարբերականը հղում է կատարել սեպտեմբերի 1-ին ABC News/Ipsos-ի հրապարակած նոր հարցման արդյունքներին։
Դրանց համաձայն՝ Հարիսը Թրամփից առաջ է անցել չորս տոկոսով՝ 50 տոկոս ընդդեմ 46-ի բոլոր մեծահասակ եւ գրանցված ընտրողների շրջանում։ Միեւնույն ժամանակ, հավանական ընտրողների առնչությամբ Հարիսը Թրամփից առաջ է 52 տոկոսը 46-ի դեմ տարբերությամբ։
Սոցիոլոգները նշել են, որ Հարիսը մեծացրել է գենդերային տարբերությունը։ Փոխնախագահը Թրամփից առաջ է անցել 13 կետով կանանց շրջանում՝ 54 տոկոս ընդդեմ 41-ի, մինչդեռ Թրամփը հինգ կետով առաջ է անցել տղամարդկանց շրջանում՝ 51-46։ Մինչեւ համագումարը Հարիսը Թամփից առաջ էր անցել 6 կետով կանանց շրջանում։
Փոխնախագահը ընտրազանգվածի լավագույն ցուցանիշներն է ունեցել։ Հարցման համաձայն՝ ամերիկացիների 56 տոկոսը հայտնել է, որ նա հիանալի կամ լավ է անցկացրել ընտրապայքարը։ Մոտ 41 տոկոսն ասել է, նույնը Թրամփի մասին, մեծամասնությունն ավելի բացասական կարծիք է ունեցել ընտրապայքարի մասին։
Թրամփը 8 կետով առջեւում է եղել վստահության մակարդակով կարեւոր հարցերում, ներառյալ տնտեսությունը եւ գնաճը։ Նա Հարիսից 9 կետով առաջ է եղել նաեւ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի իրավիճակի կարգավորման հարցում։
Հարցման արդյունքներով՝ մարդիկ փոխնախագահին համարում են ավելի հուսալի Թրամփի համեմատ, երբ խոսքը վերաբերում է ամերիկյան դեմոկրատիայի պաշտպանությանը եւ Գերագույն դատարանում նշանակումներին։
«Այս հարցումը հաջորդել է մի քանի հարցումների։ Դրանք ցուցադրում են, որ Հարիսը նվազագույն առավելություն ունի Թրամփի հանդեպ, որը հիմնականում հերքում է փոխնախագահի աջակցության աճը»,- գրել է The Hill-ը։
ABC News/Ipsos-ի օգոստոսի 23-27-ի հարցումը ներառել է 2 496 ավարտված հարցազրույց։ Վրիպանքը կազմում է պլյուս-մինուս 2,1 տոկոսային կետ վստահության 95 տոկոսանոց մակարդակում։
Սոցիոլոգները նշել են, որ այդ արդյունքները նման են եւ վիճակգրականորեն չեն տարբերվում նախորդ հարցումից, որն իրականացվել է օգոստոսին։ Համաձայն համագումարի նախօրեին կայացած News/Washington Post/Ipsos-ի հարցման՝ Հարիսն ունեցել է 49 տոկոս աջակցություն գրանցված ընտրողների շրջանում, Թրամփը՝ 45 տոկոս։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ