22-ամյա երիտասարդը hարևանուհու տնից գողացել է 2 միլիոն դրամի չափով ոսկյա զարդեր և գումար
Օգոստոսի 28-ի ժամը 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 42-ամյա կինը հայտնել էր, որ Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և փող:
Նշված հասցե ոստիկանության Մալաթիայի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 16-ից ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացելով նշված բնակարանի մուտքի դուռը՝ գողացել են 2 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, 200 դոլար և 110 000 դրամ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 30-ին բաժին է ներկայացել նույն շենքի բնակիչ 22-ամյա երիտասարդը և խոստովանել, որ ինքն է օգոստոսի 28-ին բանալիով բացել հարևանուհու բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակից գողացել ոսկյա զարդերն ու գումարը:
22-ամյա երիտասարդը, կազմված փաստաթղթերը և գողոնը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին: Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...