Դրա վիզը կտրելու եմ․ Այգավանի դաժան սպանություն կատարողը մշտապես սպառնացել է Մնացական Հարությունյանին
Օրեր առաջ Արարատի մարզի Այգավան գյուղում սահմռկեցուցիչ սպանություն էր տեղի ունեցել․ Քննչական կոմիտեն այսօր հաղորդեց, որ սպանությունը բացահայտված է։
Ըստ ՔԿ-ի՝ Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացից, բազմաթիվ կտրած ծակած վերքերով 2024թ. օգոստոսի 30-ին հարազատների կողմից «Վեդու բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 32-ամյա Մնացական Հարությունյանը, ով, սակայն, բուժկենտրոն է հասցվել արդեն մահացած վիճակում։
Ժամը 23:50-ի սահմաններում, Մ.Հարությունյանն իրեն պատկանող «Վազ-2115» մակնիշի ավտոմեքենայով եկել է Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի Մակուի փողոցում գտնվող բնակության վայր: 29-ամյա երիտասարդը դուրս է եկել դարանակալած վայրից և անմիջապես Մ.Հարությունյանի տան դիմաց, իր հետ նախապես վերցրած դանակով, առանձին դաժանությամբ, իր զոհին տանջանքներ պատճառելու եղանակով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր ֆունկցիաներ իրականացնող հատվածներին։ Դրանից հետո տուժողին թողնելով անօգնական վիճակում գետնին ընկած՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:
«Հրապարակ»-ին այս դեպքից մանրամասներ են հայտնի դարձել․ մասնավորապես, սպանություն կատարող Արթուրը դեռ մանկուց վրեժխնդրությայմբ լցված է եղել Մնացական Հարությունյանի նկատմամբ։ Ըստ մեր աղբյուրի՝ նա հաճախ է կրկնել՝ «դրա վիզը կտրելու եմ, սպանելու եմ», սակայն շրջապատն այդ խոսքերին ուշադրություն չի դարձրել։ Մեզ ասացին, որ թշնամությունը ծագել է հայհոյանքի պատճառով, դեռեւս տարիներ առաջ: Եւ «վիրավորված» համագյուղացին հարմար պահի է սպասել իր մտադրությունն իրականացնելու համար:
Նշենք, որ սպանությունը կատարող անձը կալանավորված է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...