Ուշագրավ մանրամասներ ՀՀԿ-ի մարտավարությունից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարվեց համամասնական ընտրացուցակի առաջին տասը հոգու անունը, սակայն ԱԺ ընտրություններին իշխող կուսակցության մարտավարության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Օրինակ` պարզեցինք, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված է լինելու միայն երեք նախարար` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որ գլխավորելու է ՀՀԿ ցուցակը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Իսկ ահա մյուս բոլոր նախարարները, նախնական տեղեկություններով, չեն լինելու այնտեղ, մինչդեռ նրանցից Դավիթ Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը նաեւ կուսակցության ԳՄ անդամներ են: Ավելին՝ ՀՀԿ ցուցակում չի լինի ոչ միայն նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, այլ նաեւ նրա թիմի անդամները, թեեւ նրանք վերջերս մեծ շուքով անդամակցեցին ՀՀԿ-ին: ՀՀԿ ցուցակում չի լինի ԳՄ անդամներից տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նաեւ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը: ՀՀԿ կանանցից ցուցակում չեն լինի ՄԻԱԿ-ից Նաիրա Կարապետյանը, նաեւ Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը` ՀԷԿ-երի սեփականատերը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...