Պուտինը խոստովանել է, որ քիչ է քնում, եւ խորհուրդ է տվել իրենից օրինակ չվերցնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դպրոցականների հետ զրույցում ասել է, որ սովորաբար քնում է վեց ժամ, երբեմն՝ ավելի քիչ։ Բայց նրանց խորհուրդ է տվել իրենից օրինակ չվերցնել այս իմաստով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Թեման բարձրացվել է «Խոսակցություն կարեւորի մասին» բաց դասի ժամանակ, որը պետության ղեկավարն անցկացրել է Կիզիլի թիվ 20 դպրոցում։
«Ստելն անհարմար է, կասեմ ինչպես որ կա։ Բայց օրինակը լավը չէ,- ասել է Պուտինն ի պատասխան դպրոցականի այն հարցի, թե որքան է նա քնում, որպեսզի այդքան լավ վիճակում լինի։- Դու ինձանից այդ իմաստով օրինակ մի վերցրու։ Ես այսօր քնել եմ, ասենք, չորս ժամ։ Դա քիչ է։ Իսկ սովորաբար քնում եմ, դե, վեց ժամ»։
Ռուսաստանի նախագահը աշակերտին, որի հետ զրուցել է, կոչ է արել «նորմալ քնել, առնվազն ութ ժամ»։ «Ակտիվության լիքը հնարավորություններ ունես, տարբեր սպորտաձեւեր, ուստի պետք է լավ վիճակում լինես։ Ես էլ պետք է լավ վիճակում լինեմ։ Այն, որ ես այսօր քնել եմ ընդամենը չորս ժամ, իսկ սովորաբար քնում եմ վեց ժամ, այն պատճառով չէ, որ ես այդքան զբաղված մարդ եմ։ Այլ որովհետեւ չեմ կարող պատշաճ կերպով կազմակերպել իմ աշխատանքային օրը։ Ամեն մարդ պետք է քննադատաբար վերաբերվի այն ամենին, ինչ անում է, իրեն։ Եվ եզրակացություններ անել։ Ես կփորձեմ անել դա։ Քեզ էլ եմ խորհուրդ տալիս»,- ամփոփել է պետության ղեկավարը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ