Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողություններին հրավիրյալների ցուցակն անձամբ Վեհափառն է կազմում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մենք գրել էինք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք Մյուռոնօրհնության եւ Մայր տաճարի վերաօծման արարողություններին մոտ 2 հազար հյուրի է սպասում: Արդեն սկսվել է լրագրողների հավատարմագրումը: Ինտրիգն այն է, թե ՀՀ իշխանությունից, որը Հայ առաքելական եկեղեցուն վերջին տարիներին «պատերազմ» է հայտարարել, ով կմասնակցի այդ արարողություններին, եւ կմասնակցե՞ն արդյոք, թե՞ ոչ:
Գրել էինք, որ Մայր Աթոռը նախատեսում է հրավիրատոմսեր ուղարկել նախ ՀՀ անվտանգության խորհրդի անդամներին` ՀՀ նախագահ, վարչապետ, փոխվարչապետներ, ԱԱԾ տնօրեն, ՆԳ, պաշտպանության, ԱԳ նախարարներ, Արտաքին հետախուզության եւ ոստիկանության պետեր, ԱԱԽ քարտուղար, ԶՈՒ ԳՇ պետ, ապա որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների` պատգամավորներ, նախարարներ: Հրավիրատոմսեր կստանան նաեւ նախկին նախագահները եւ նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ: Տեղեկացանք, որ հրավիրյալների մեծ մասը տաճարի նորոգման հովանավորներն են լինելու, հիմնականում` սփյուռքից:
Երեկ վարչապետի խոսնակն ասել էր, որ իրենք Էջմիածնից հրավիրատոմս չեն ստացել: Սակայն բանն այն է, որ արարողություններին դեռ մեկ ամիս կա, եւ հրավիրատոմս ոչ մեկը դեռ չի ստացել: Այս օրերին, մեր տեղեկություններով, Գարեգին Բ-ն անձամբ զբաղված է այդ ցուցակները կազմելով եւ դեռ չի ավարտել այդ գործը: Ըստ ամենայնի, կավարտի մոտ օրերս, եւ եկող շաբաթվանից հրավիրատոմսերն արդեն կսկսեն առաքվել` փոստային ծանուցումներով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...