Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) պետական «ռեկետի» է ենթարկում բուհերին
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀԿ երիտթեւի ոչ այնքան երիտասարդ նախագահ Կարեն Ավագյանի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) պետական «ռեկետի» է ենթարկում բուհերին: Այս կազմակերպությունը հայաստանյան մեկ տասնյակից ավել բուհերից տարեկան միլիոնավոր գումարներ է ստանում: Պարզվում է՝ բուհերն իրենց բյուջետային միջոցների 2 տոկոսը պարտադիր «նվիրաբերում են» ՀԵՀ-ին: Օրինակ՝ Հայաստանի ճարտարագիտական համալսարանը՝ պոլիտեխնիկը, 2016 թվականին ՀԵՀ-ին փոխանցել է 29 մլն 200 հազար դրամ: Իսկ ահա Երեւանի պետական համալսարանի՝ ՀԵՀ-ին նվիրաբերած գումարը ավելի քան 100 մլն դրամ է: Կհարցնեք, թե ի՞նչ են արվում գումարները:
Կ. Ավագյանի հիմնադրամը ծախսում է ամենատարբեր, մեծամասամբ անիմաստ միջոցառումներ կազմակերպելու համար` փուչիկների փառատոն, բնապահպանության, վերարտադրողական առողջության թեմաներով միջոցառումներ, ամանորյա քեֆ-ուրախություն եւ այսպես շարունակ: Դե, քանի որ այս հիմնադրամն ամեն տարի ճանաչվում է նախագահականի գործընկեր կազմակերպություն, բնականաբար, հայտնվել է արտոնյալի կարգավիճակում, եւ տարեկան հաշվետվություններում օրենքով նախատեսված տվյալները նրանք չեն ներկայացնում, որպեսզի հասկանանք, որ բոլոր բուհերից ուսանողների ուսման վարձերի 2 տոկոսը գանձելով՝ ի՞նչ են անում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...