Վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել Արագածոտնի մարզպետի և օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկի միջև
Օգոստոսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ ժամանել են Արագածոտնի մարզի Օշական գյուղ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ օգոստոսի 26-ին, Աշտարակ քաղաքում հայտնի Նվոյին պատկանող «Wine Corner Ashtarak»-ում տեղի է ունեցել «Hayat Project»-ի համերգը, որին ներկա է եղել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Ներկա է եղել նաև օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, ով այդ ժամանակ վիճաբանության մեջ է մտել մարզպետի հետ, որը հետո վերածվել քաշքշուկի ու այսօր քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները դրա համար այցելել են Արագածոտնի մարզի Օշական գյուղ։
Կայքի տեղեկություններով համերգի ավարտից հետո Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, ով եղել է մի քանի անձանց հետ, պատվիրել են երգ՝ «Վոտ կակայա դոլյա վառավսկայա»-ն ու մարզպետը, ընդդիմացել է՝ ասելով․ «Մենք այստեղ, դուք ինչ որ գողական երգ ես պատվիրում։ Ես կգնամ, նոր դու քո երգը կպատվիրես»։
Այն դուր չի եկել Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկին ու սկսվել է լեզվակռիվ, քաշքշոց, անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...