Չարենցավանում ուժեղ քամու հետևանքով գովազդային սյան վրայից պոկվել ու կախվել է հսկայական երկաթե ցուցանակը
Օգոստոսի 25-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում ուժեղ քամու հետևանքով երկաթե գովազդային սյան վրայից պոկվել ու կախվել է հսկայական երկաթե ցուցանակը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցներն ու Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ելնելով քաղաքացիների անվտանգությունից, մոտ 14 ժամ հերթապահություն են իրականացրել վնասված ցուցանակի մոտ՝ թույլ չտալով, որ այն ընկնի մեքենաների վրա։
Կայքի տեղեկություններով, պարեկային ծառայությունը փորձել է պատասխանատուներից ճշտել, թե որ կառույցն է այն ապամոնտաժելու, սակայն չէր հաջողվում։
Կայքի տեղեկություններով, այդ կառույցները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ», Կոտայքի մարզպետարան և Կոտայքի մարզում գործող հյուրանոցային համալիրներից մեկի սեփականատերերն են, ովքեր պատասխանել են՝«ով տեղադրել է, նա էլ պետք է ապամոնտաժի»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...