Ես վաղուց էի քննադատում ադրբեջանական բռնապետությունը. ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության նախագահ
Cop29-ից առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե եվրոպական 26 երկրների 76 քաղաքական գործիչների մուտքը երկիր կարգելվի, գրում է Blankspot-ը։ Որոշման հիմքում ընկած է հունվարին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քվեարկությունը, որի արդյունքում Ադրբեջանը 2024 թվականին զրկվել է ձայնի իրավունքից:
Քվեարկությունն անցկացվել է, երբ գերմանացի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեն հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարել ԵԽԽՎ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները։ Ադրբեջանին դատապարտել են նաև մեծ թվով ակտիվիստների և լրագրողների բանտարկելու համար։
Cop29-ի առնչությամբ Ֆրանկ Շվաբեն Ադրբեջանում Գերմանիայի պատվիրակությանը մասնակցելու հայտ է ներկայացրել, սակայն այդ երկրում «անցանկալի անձ» է ճանաչվել:
ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության նախագահ Մարկուս Վիխելը նշել է, որ իրեն չի զարմացրել՝ Cop29-ից առաջ վեց շվեդ պատգամավորների մուտքի արգելք սահմանելու մասին Ադրբեջանի որոշումը:
«Ընդհակառակը, դա միանգամայն սպասելի էր և անխուսափելի։ Ես վաղուց էի քննադատում Ադրբեջանի բռնապետությունն առհասարակ և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի վրա նրա հարձակումները։ Ես շատ ուրախ եմ, որ ամբողջ շվեդանկան պատվիրակությունը քվեարկեց այնպես, ինչպես քվեարկեց»,- ընդգծել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ