Բախվել են «Toyota»-ն ու «Jeep Compass»-ը. վիրավորներից մեկը Վաղաշենի մանկապարտեզի տնօրենն է
Օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա Ղարիբ Ավետիսյանի վարած «Toyota» մակնիշի և 36-ամյա Դավիթ Դավթյանի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Jeep»-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Քրիստինա Մարտիրոսյանն ու 71-ամյա Մհեր Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ք. Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզի տնօրենն է։ Բախման հետևանքով էլ «Jeep»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...