Մոսկվայում տղամարդը 16-րդ հարկի պատուհանից դուրս է նետել կնոջն ու երեխային
Իրավապահներին հաջողվել է մուտք գործել բնակարան և ձերբակալել տղամարդուն, որը 16-րդ հարկի պատուհանից դուրս է նետել կնոջն ու մանկահասակ երեխային, ասվում է Մոսկվայի Քննչական կոմիտեի հաղորդման մեջ։ Կինն ու երեխան զոհվել են։
Մոսկվայի դատախազությունը հայտնել է, որ տղամարդը 39 տարեկան է։ Ձերբակալությունից հետո նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Զոհված կինը 36, երեխան՝ մեկ տարեկան էին։
Օգոստոսի 25-ի առավոտյան Մոսկվայի Լեֆորտովո շրջանի Կրասնոկազարմեննայա փողոցի տներից մեկի բակում կնոջ և երեխայի դիեր են հայտնաբերվել։ Ենթադրաբար, ձերբակալվածը նրանց նետել է 16-րդ հարկից, որից հետո շարունակել է պատուհանից դուրս նետել կահույքն ու հագուստը։ Shot-ի պնդմամբ, ձերբակալվածը Կենտրոնական բանկի աշխատակից Ալեքսանդր Լիպատովն է։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, հայտնում է Коммерсантъ-ը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ