ՔԿ-ն 1 տարի անց հիշեց, որ բերետավորը հարվածել և փշրել է քիթս․ Մանուկյանը խնդրանքով դիմում է բոլորին
Օրերս, ի զարմանս ինձ, քննչական կոմիտեն մեկ տարի անց վերջապես «հիշեց», որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանների կողմից ենթարկվել եմ բռնության։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Առաջին անգամ օրերս կանչել էին հարցաքննության։ Վճռական եմ, որ քննություն տարվի ու պատժվի արդեն տարիներ շարունակ մեր հայրենակիցների, պայքարի ընկերների համար պատուհաս դարձած ոստիկանական համակարգի գեթ մեկ ներկայացուցիչ։
Առ այդ խնդրանքս է՝
եթե կա ընթեցողներիս մեջ անձ, որը հիշում է 2023-ի սեպտեմբերի 19-ի երեկոյան ՀՀ կառավարության շենքի դիմաց, թե ինչպես բերետավոր մեկը հարվածեց ինձ, փշրեց քիթս ու տմարդի փախավ այդտեղից,
եթե ունեք լուսանկարներ, կամ պատրաստ եք այդ հարցում ցուցմունք տալ,
անձնականով արձագանքեք։
Անցնող ամիսներին շատերն են մոտեցել ու հայտնել, որ եղել են այդ պահին դեպքի վայրում։
Նպատակս անձնական չէ։ Դրանց պետք է հերթով գտնել եւ պատժել, որ խելքները գլուխները հավաքեն։
Կսպասեմ»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...