Տավուշի մարզում դանակահարել են ընկերություններից մեկի տնօրենին ու ևս մեկ անձի․ կասկածյալը պահեստազորի գնդապետի որդի է
Օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, հաղորդում է shamshyan.com-ը։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ դանակահարված վիճակում իրենց 2 քաղաքացի է դիմել բուժօգնության, իսկ ժամը 21։30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից կրկին հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Ռոման Ա․-ն, ում մոտ ախտորոշվել է «պարանոցի ձախ կեսի պատռված վերք» մարմնական վնասվածք, իսկ ժամը 23։50-ի սահմաններում ԲԿ է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Ղ․-ն, ում մոտ ախտորոշվել է «աջ դաստակի կտրած-ծակած վերքեր թափանցումով որովայնի խոռոչ-լյարդի և բարակ աղու վնասումով, ներքին արյունահոսություն»:
Պարզվել է, որ նույն օրը Կարեն Ղ․-ն, Ռոման Ա․-ն, Տավուշի մարզի բնակիչներ 24-ամյա Վահագն Մ․-ն և 48-ամյա Միհրան Մ․-ն Արցախյան փողոցում գտնվող Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Մելիք Ա․-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութ-սրահի դիմաց Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մանե Շ․-ի անձի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ նրանց է մոտեցել Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Սերգեյ Մ․-ն, դանակով հարվածել է Ռոման Ա․-ին և Կարեն Ղ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոման Ա․-ն «Տավուշ-ջուր օգտագործողներ» ընկերության տնօրենն է, Կարեն Ղ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես փորձաշրջանի աշխատակից, Միհրան Մ․-ն ՀՀ պաշտպանության նախարարության պահեստազորի գնդապետ է, իսկ Վահագնը և Սերգեյը նրա որդիներն են։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...