Երևանում մեքենաներ են բախվել, հետո տեղի է ունեցել ծեծկռտուք. կոտրել են մեքենայի ապակին
Օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում տեղի է ունեցել ավտովթար, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Մայիսի 9-ի փողոցի թիվ 51/2 հասցեի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վթարված «Hyundai Elantra», «Nissan Sentra» և «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Hyundai Elantra-ն բախվել է կայանված Nissan-ին և Chevrolet Niva-ին, որից հետո տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, ինչի հետևանքով էլ կոտրել են Nissan-ի հետևի ապակին։ Կան տեղեկություններ նաև, որ 1 հոգի դիմել է Երևանի բժշկական կենտրոններից մեկը։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում խուլիգանություն-ծեծկռտուքի փաստով, իսկ վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում, որտեղից է հնարավոր է ձևակերպված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը ծառ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...