Պուտինի` Ադրբեջան այցի հիմնական արդյունքը կարող է լինել Ռուսաստանում հայկական կոնյակի վաճառքի արգելքը. ԶԼՄ
Պուտինի` Ադրբեջան այցի հիմնական արդյունքը կարող է լինել Ռուսաստանում հայկական կոնյակի վաճառքի արգելքը։
Հայաստանից կոնյակ արտադրողների մեծ մասին կարող է արգելվել իրենց խմիչքների ներմուծումը Ռուսաստան։ Էմբարգոն սահմանվելու է երկու-երեք տարի ժամկետով։ Նման առաջարկ է մշակում Կոնյակի, ոգելից խմիչքների և ալկոհոլային արտադրանք արտադրողների միությունը։ Խոսքը անորակ կամ կեղծված ապրանքներ մատակարարող գործարանների մասին է, գրում է Kommersant-ը։
Փորձարկման շրջանակում հայաստանյան տասը խոշոր արտադրողներից ձեռք է բերվել 20 տարբեր ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ։ Ըստ պարբերականի՝ իբրև թե պարզվել է, որ «Հայաստանից ներմուծված ալկոհոլի մեծ մասը կարող է վտանգավոր լինել սպառողի համար, իսկ յուրաքանչյուր երկրորդ խմիչքը բնավ կոնյակ չէ, քանի որ այն խաղողի սպիրտ չի պարունակում»։
«Մենք հատկապես Հայաստանի Հանրապետությունից ստանում ենք «կոնյակ» կոչվող ըմպելիքներ, որոնք 50%-ից ավելի դեպքերում պարունակում են սպիտակ սպիրտ շաքարի ճակնդեղից։ Այո, դուք հավանաբար չեք մեռնի դրանից, երբ խմեք: Բայց այն, որ սա կոնյակ չէ, փաստ է»,- հայտարարել է «Սոյուզկոնյակի» նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ