Կոտայքի մարզում ծեծել են որսորդմիության անդամին և վերցրել իր հրացանը
Օգոստոսի 14-ին Կոտայքի մարզում ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հակոբ Ա․-ին, ով բնակվում է Արգել գյուղում, որսորդմիության անդամ է, նույն գյուղում իրեն ծեծի են ենթարկել և տան մոտ կայանված իր ավտոմեքենայի սրահից վերցրել են իր ինքնաձիգը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նույն օրը Հակոբ Ա․-ն հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Արգել գյուղի 52-րդ հասցեի դիմաց ավտոմեքենան կայանելու հետ կապված վիճաբանել է ոմն Մայիսի հետ, որից հետո նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, վերջինս իր ընկերների հետ միասին վերադարձել են և, շարունակելով վիճաբանությունը, ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նա նշել է նաև, որ վիճաբանության ընթացքում ոմն Մայիսի ընկեր Գարիկը իր ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել է իրեն պատկանող և իր անվամբ հաշվառված «Սայգա 410» մոդելի հրացանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...