Ինչն է եղել Տիգրան Հեքեքյանի պաշտոնից ազատման պատճառը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառը Հեքեքյանի դիրքորոշումներն ու քայլերն են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի արդեն նախկին տնօրեն Տիգրան Հեքեքյանն ասաց. «Ովքեր ինձ ճանաչում են՝ գիտեն, որ ես այդքան արագ և հեշտ չեմ հանձնվում»։
Հեքեքյանը հստակ չնշեց իր ազատման պատճառները՝ ասելով, որ դրանք շատ են և տարբեր։ «Ես շարունակելու եմ իմ գործունեությունը, ես աշխատելու եմ Հայաստանի փոքրիկ երգիչների հետ», – ասաց նա։
Տիգրան Հեքեքյանը նաև հավելեց, որ աշխատանքից դուրս է եկել իր իսկ դիմումի համաձայն. նախապես դիմում է գրել, որ իր աշխատանքային վերջին օրը լինի օգոստոսի 14-ը։ Հարցին՝ իր անձի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ՝ ասաց, որ իր նկատմամբ շատ են ճնշումները, բայց դրանք չեն կարող իրեն ստիպել անել այն, ինչ որ չի ցանկանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...