Աշնանը Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է՝ ակտիվացնեն խորհրդարանական դիվանագիտությունը
«Փաստ» թերթը գրում է. «Արցախյան հակամարտության ու բանակցային գործըթացի ողջ ընթացքում, առավել ևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո երկու երկրների խորհրդարանները շփման առանձնակի եզրեր չեն ունեցել, առավելագույնը ԵԽԽՎ-ում կամ այլ հարթակներում միմյանց դեմ հայտարարություններ անելն ու իրար մեղադրելն է եղել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն աշնանը Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է՝ ակտիվացնեն խորհրդարանական դիվանագիտությունը։
Հիշեցնենք, որ այս տարի մարտի 22-ին առաջին անգամ Ժնևում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, ինչը հայկական կողմը կառուցողական էր որակել։ Արդեն մայիսի 17-ին նույն Ժնևում Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում կայացել էր երկրորդ հանդիպումը։ Հայկական և ադրբեջանական կողմերը մանրամասներ չէին հայտնել հանդիպումից, այդուհանդերձ, մեր աղբյուրների փոխանցմամբ, բարձրացվել են հուզող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող գերիների։
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, առաջիկայում նման հանդիպումներն ավելի ինտենսիվ են դառնալու։ Խորհրդարանական մեր աղբյուրը հայտնում է, որ, նախնական պայմանավորվածության համաձայն, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին դարձյալ Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահին»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...