Ուսուցչուհուն երեք տարվա ազատազրկման են դատապարտել 15-ամյա սանուհու հետ սեռական հարաբերություն ունենալու համար
ԱՄՆ-ում դատավճիռ է կայացվել ուսուցչուհու նկատմամբ, որը մեղադրվում է անչափահաս աղջկա սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
40-ամյա Սթեյսի Միշել Ուոքերը, որը թատերական արվեստ էր դասավանդում դպրոցի ավագ դասարաններում, դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: 2017 թվականին նա հարաբերություններ է հաստատել սաներից մի աղջկա հետ, որն այդ ժամանակ 15 տարեկան էր։ Նրանք սկսել են խոսել սեքսի մասին, այնուհետև անցել ինտիմ լուսանկարների և տեսանյութերի փոխանակմանը: Ավելի ուշ կինը բազմիցս հանդիպել է աշակերտուհու հետ և սեռական հարաբերություն ունեցել նրա հետ։
Դատարանում տուժողը հայտարարել է, որ ուսուցչուհու հետ երեք տարվա հարաբերություններից հետո տառապում է դեպրեսիայից, տագնապային խանգարումից, խուճապային հարձակումներից եւ մեղքի զգացումից: Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում։
Աղջկա խոսքով՝ Ուոքերի մանիպուլյացիայի պատճառով ինքը պատրաստ է եղել կատարել նրա բոլոր ցանկությունները։ «Ինչ էլ որ նա խնդրեր՝ սեռական բովանդակության լուսանկարներ և տեսանյութեր, որոշակի դիրքեր, նրա այլասերված սեռական ֆանտազիաների բավարարումը, այդ ամենը նվաստացում և վիրավորանք էր», — ասել է նա դատավարության ժամանակ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ