Իսրայելի դաշնակից Ադրբեջանը, հետևելով Իրանին, իր զորավարժություններն է անցկացրել
Իսրայելի դաշնակից Ադրբեջանը հակաօդային պաշտպանության զորավարժություններ է անցկացրել Կասպից ծովում Իրանի զորավարժություններից հետո, գրում է Bloomberg-ը։
Ադրբեջանը հակաօդային պաշտպանության զորավարժություններ անցկացրեց մի քանի օր անց այն բանից հետո, երբ իր հարավային հարևան Իրանը ռազմածովային փորձարկումներ կատարեց իրենց ընդհանուր սահմանի մոտ:
ՀՕՊ համակարգերը, ներառյալ հեռահար S-300-ները, օգտագործվել են «պայմանական հակառակորդի» հրթիռային հարձակումներից կարևոր օբյեկտների պաշտպանությունը փորձարկելու համար։
Զորավարժությունները տեղի են ունեցել օրեր անց այն բանից հետո, երբ Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում՝ Իսրայելի մերձավոր դաշնակից Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող տարածքում: Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը, որը փակվել էր 2023 թվականի հունվարից՝ զինված անձի հարձակման պատճառով, վերաբացվել է անցյալ ամիս։
Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունները վատթարացել են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո։ Իսրայելական և թուրքական զինատեսակներով սպառազինված ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել այդ տարածաշրջանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ