Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Նոր աղբավայրը խոստացել էին շահագործել 2024-ի օգոստոսին

 

«Հրապարակ» թերթը գրել է.

2014 թվականին կառավարությունը սկսեց «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացումը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո էր, որից 5,5 մլն եվրոն վարկային միջոցներից էր, իսկ 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ:

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» երաշխավորը Հայաստանի կառավարությունն էր, բայց վարկառուն երկու մարզերի 12 քաղաքային համայնքներն էին՝ Կոտայքի մարզի Աբովյան, Բյուրեղավան, Եղվարդ, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Չարենցավան եւ Գեղարքունիքի մարզի Սեւան, Գավառ, Մարտունի, Վարդենիս եւ Ճամբարակ համայնքները:

Շուրջ 10 տարի Հրազդանի վարչական տարածքում կառուցվում էր այդ սանիտարական աղբավայրը, որը լառավարությունը խոստացել էր շահագործել 2024թ․ օգոստոսին։ Այսինքն՝ այսօր։ Հիմա ժամկետը կրկին անորոշ ժամանակով կհետաձգվի, քանի որ պարզ չէ, թե երբ կշահագործվի այն։

Այդ հարցին, թե երբ կսկսվի շահագործումը, Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը մեզ պատասխանեց. «Պետք է արդեն աղբավայրի բացումը լիներ, բայց վերջին հանդիպման ժամանակ Հրազդան համայնքի ղեկավարն իր անհանգստությունն է հայտնել, աշխատանքներ կան, որ պետք է ավարտած լինեին, բայց դեռ տեխնիկայի եւ աղբամանների խնդիրը չի լուծվել, որ լուծվի՝ սեպտեմբեր ամսին աղբավայրը կշահագործվի»:

«Աղբատար մեքենաներ պետք է ձեռք բերվեն, որ սպասարկվի: Մեր տեղեկություններով՝ այդ մեքենաները սահմանին են, մաքսազերծման փուլում են: Նաեւ պետք է աղբամանների համար նախատեսված վայրերը ձեւափոխվեն, փակ տարածքներ պետք է լինեն: Քաղաքապետը միշտ էլ բարձրաձայնել է խնդիրը: 1 ամիս առաջ ենք հանդիպել, այդ հարցերը քննարկել»,- ասացին Հրազդանի համայնքապետարանից:

Ծրագրի իրականացման ընթացքից դատելով՝ քիչ հավանական է, որ աղբավայրը շահագործվի 2024-ին: «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրով»` միջազգային մրցույթը շահած վրացական ընկերությունը խոստացել է «Ռենո» մակնիշի աղբատար մեքենաների ներկրումը սկսել փետրվարին, պայմանագրի վերջնաժամկետն օգոստոսն է:

«Այս ծրագրի վերահսկողությունը տարածքային կառավարման նախարարությունն է իրականացնում: Մեր ընկերությունը միջհամայնքային ընկերություն է, որը ստեղծվել է ծրագրի շրջանակներում: Բոլոր համայնքները մեկ ընկերություն կշահագործի եւ կիրականացնի աղբահանությունը: Բուն ծրագրի մեկնարկի հետ կապված պրոցեսն ընթանում է: Աղբատար մեքենաներն այս պահին Գյումրու մաքսատանն են, սպասում ենք, որ մաքսազերծում իրականացվի, որպեսզի տեղափոխենք: Իսկ աղբամանները նոր են սկսել մատակարարել, այդ ամենը կնքված պայմանագրերի համաձայն է եղել: Աղբամանների մատակարարման վերջնաժամկետը նոյեմբեր ամիսն է: Որպեսզի մենք մեր գործունեությունը սկսենք, եւ սանիտարական աղբավայրը սկսի շահագործվել, անհրաժեշտ է, որ ընկերությունը վերազինվի տեխնիկայով եւ անձնակազմով, ընկերության բյուջեն հաստատվի, եւ կսկսենք աշխատել»,-մեզ հետ զրույցում ասաց «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը։

Ընկերության կողմից 2 մարզի բոլոր համայնքների աղբահանության համար ձեռք է բերվել 28 աղբատար մեքենա, որի գումարը կազմում է 4 մլն 385 հազար եվրո, եւ 7000 աղբաման, ըստ պայմանագրի՝ 1մլն 171 հազար եվրո արժողությամբ: «ՏԻՄ օրենքով՝ աղբահանությունը պետք է իրականացնի համայնքը՝ ՀՈԱԿ-ների միջոցով: Մեր պարագայում բոլոր համայնքները միավորվել են եւ ստեղծել են 1 ընկերություն՝ միջհամայնքային կազմակերպություն, որը պետք է իրականացնի աղբահանությունը: Համայնքները նույն ձեւով վարձավճարները կհավաքագրեն եւ կփոխանցեն մեր ընկերությանը: Մեր աշխատանքն անխափան լինելու համար բոլոր համայնքների հետ պայմանագրեր կկնքվեն, եւ ըստ բնակչության թվի՝ կորոշվի սակագինը»,- ասաց Սերգեյ Համբարձումյանը:
Իսկ աղբի վարձավճարը կթանկանա՞: «Բնականաբար, մենք ծառայություն ենք մատուցում, մի քանի անգամ այլ մակարդակի ծառայություն ենք իրականացնում: Մենք տեղադրելու ենք նոր աղբամաններ, դրանց համար նոր հարթակներ են լինելու»:

Կարո՞ղ եք հստակ ժամկետ ասել, թե երբ կշահագործվի աղբավայրը: «Հստակ չեմ կարող ասել աղբավայրի շահագործման ժամկետը, որքան շուտ վերազինվենք համապատասխան տեխնիկայով եւ աշխատակիցներով, այդքան հնարավոր կլինի շուտ շահագործել աղբավայրը»: