ՀՀ-ն պատրա՞ստ է ընդունել Ադրբեջանի նախապայմանները. ԱԳՆ-ն այս հարցերի մասին «չի պատասխանել»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մեկամսյա ժամկետում հստակեցնել և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում է ուղարկել, որով խնդրել ենք ներկայացնել, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ինչ փուլում են գտնվում, արդյոք այս պահին երկխոսություն ընթանում է, թե ոչ։
ՀՀ ԱԳՆ-ից լրատվության և դիվանագիտական վարչության պետի պաշտոնակատար Իննա Թորգոմյանը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանը պատասխանել է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ խաղաղության պայմանագրի և վերջինիս շուրջ բանակցությունների և գործընթացի մասին հանրությանը պատշաճ կերպով պարբերաբար տեղեկացվում է պաշտոնական հաղորդագրությունների միջոցով»։
Այսինքն՝ արտաքին քաղաքականության գերտեսչությունը նշված հարցի վերաբերյալ ոչինչ չի պատասխանել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ երկու նախապայման է առաջ քաշել՝ ԵԱՀԿ համանախագահության լուծարում և ՀՀ Սահմանադրության փոփոխություն:
«Ժողովուրդ» օրաթերթը նաև հարցադրում էր կատարել, թե այս թեմայի շուրջ ինչ դիրքորոշում ունի ՀՀ-ն, արդյոք պատրաստ է Հայաստանն ընդունել Ադրբեջանի նախապայամնները և այդ նախապայմաններից զատ՝ Ադրբեջանը այլ նախապայման առաջ քաշել է, թե՞ ոչ։
ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրումներին պատասխանել են․ «Հայտնում ենք, որ հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։
Սահմանադրության փոփոխման վերաբերյալ հարցին էլ պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...