Դավիթ Տոնոյանն ազատության մեջ է
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արդեն ազատության մեջ է։ Նա դուրս եկավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ից։
Լրագրողների հետ զրույցում Տոնոյանը ասել է՝ հետագայում առիթ կունենամ խոսել այս դատավարությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, փոխել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը՝ 15 մլն դրամի չափով։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է եղել շուրջ երեք տարի։ Քրեական գործը ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ է։
Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...