Բրազիլիայի քաղաքացին ինքն է որոշել խմել՝ կասկածները ցրելու համար. Ռուստամ Բադասյան
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է օրեր առաջ «Զվարթնոց» օդնավակայանում Բրազիլիայի քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպին:
«Հլը մի հատ պատկերացրեք՝ մաքսային ծառայողը, որը մեր հայրենակիցն է, ստիպում է, որ քաղաքացին թմրանյութ խմի՞: Մի հատ այդ կադրը պատկերացրեք: Ցավալի դեպք է եղել, չի կարելի այս թեմայով հումոր անել: Եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գործել, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Եղել է հետևյալը՝ անձը հավանաբար տեղափոխել է թմրանյութ, մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ անպայման ինքը ենթակա է զննության, զննության ընթացքում դուրս են բերվել շշերը և այդ ընթացքում քաղաքացին, ենթադրաբար կասկածները ցրելու համար որոշել է, որ կարող է ապացուցել խմելու տեսքով, իհարկե, նորմալ ընթացակարգ չէ։ Էլի եմ ասում, որ եթե ինչ-որ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գտնվել, պետք է ենթարկվի պատասխանատվության: Տեսախցիկները ստուգվել են, ամեն ինչը ֆիքսված է: Այս պահին կա քրեական վարույթ, ՔԿ-ն կպարզի բոլոր հանգամանքները» ,-նշեց նա:
Հիշեցնենք, գոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...