Սպիտակի ՔՊ-ական համայնքապետը նոր՝ 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունի.
Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը նոր՝ 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունի՝ տեղական բյուջեի հաշվին։ 2024 թվականի արտադրության ամենագնացը Սպիտակի համայնքապետարանի 6 ծառայողական մեքենաներից մեկն է, որոնց գնման համար համայնքի ավագանին միաձայն կողմ է քվեարկել։ Այս մասին գրում է «Հրապարակը»:
«88-ի երկրաշարժից տասնամյակներ անց Սպիտակում այսօր էլ արդիական է «աղետի գոտի» հասկացությունը, բայց արի ու տես՝ ՔՊ-ական տեղական իշխանիկը որոշել է ամենագնացով շրջել՝ թերեւս մտածելով՝ ումից է պակաս ինքը, եթե նախկինում ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր «պադավատապետությունն», իսկ այսօր Հայաստանը դարձրել է սուպերպատավադատապետություն, ինչու ինքը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ։
Քաջայր Նիկողոսյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց խոսել գնման նպատակահարմարության եւ անհրաժեշտության մասին՝ պատճառաբանելով․ «Թաղման եմ մասնակցում, համ էլ արձակուրդում եմ, հետո»,- ասաց ու անջատեց հեռախոսը»,- գրել է «Հրապարակը»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...