Արսեն Ավակովը ԱՄՆ-ում դիտարկվում է որպես Վլադիմիր Զելենսկուն փոխարինելու հարմար թեկնածու
Վլադիմիր Զելենսկու նկատմամբ դժգոհությունն ամերիկյան վերնախավում աճում է. ԱՄՆ-ն նրան փոխարինող է ընտրում, և հնարավոր իրավահաջորդ է դիտարկվում Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը։
Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։
«Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունում ավելի ու ավելի բարձր են խոսում նրանք, ովքեր կասկածներ են հայտնում Կիևի ստացած «միլիարդավոր դոլարների ռազմական օգնությունը նպատակային ծախսելու» մասին։ Զելենսկին ձեռնարկում է խելահեղ քայլեր, որոնք սպառնում են էսկալացիան ընդլայնել Ուկրաինայի սահմաններից շատ ավելի հեռու», - ասվում է հաղորդագրության մեջ։
Այդ կապակցությամբ Ավակովն ԱՄՆ-ում դիտարկվում է որպես հարմար թեկնածու, որը թույլ կտա Արևմուտքին ավելի լավ պատրաստվել Ռուսաստանի հետ բանակցություններին։
«Ամերիկացիներն Ավակովի «ուժեղ կողմերին» են դասում ուկրաինական ազգայնական կազմավորումների հետ նրա սերտ կապերը և եվրոպական երկրների ղեկավարների հետ պահպանած շփումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ամերիկյան վարչակազմը փոխկապակցված ՀԿ-ներին հանձնարարել է մշակել Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի՝ Ուկրաինայում իշխանության գալու սցենարը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ