«Զվարթնոց» օդանավակայանում բրազիլացի է մահացել. մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից
Լրատվամիջոցներում լուր է տարածվել, համաձայն որի՝ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղևորի ձեռքի ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, ինչից հետո վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Րոպեներ անց նա մահացել է։
Պետական եկամուտների կոմիտեից հայտնեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած վերոհիշյալ դեպքի առնչությամբ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր ՊԵԿ աշխատակիցները ստիպել են խմել քաղաքացու ձեռքին եղած շշի պարունակությունը, չի համապատասխանում իրականությանը: Գործի քննությունը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ ՊԵԿ-ն իրավասու չէ տրամադրել:
ՀՀ ներքին գործերի նախարարությունից դեպքի առնչությամբ հայտնեցին, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ- թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։
Քննչական կոմիտեից էլ մեզ փոխանցեցին, որ դեպքի առնչությամբ քննություն է իրականացվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն եւ իր մոտ հայտնաբերված նյութի դատաքիմիական փորձաքննություն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...