Կարմիր սարի հարցը հանգուցալուծում է ստացել․ երիտասարդ ակտիվիստները հասան իրենց ուզածին
Դեռ խորհրդային տարիներին հայտնաբերվել է, որ Արարատի մարզում գտնվող Կարմիր սարը հարուստ է կրաքարի պաշարներով, այդ պատճառով էլ ներկայումս Կարմիր սարը հայտնվել է միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում, գրում է armlur.am-ը։
Հանքարդյունահանողների ցանկությունն էր Կարմիր Սարում հանքավայր և ցեմենտի գործարան կառուցել, որը շարժել էր Արարատի մարզի բնակիչների զարույթը, քանի որ հանքավայրի բացումը և ցեմենտի գործարանի կառուցումը մարզի էկոհամակարգի վրա չափազանց մեծ և անդառնալի հետևանքներ է ունենալու։
Բանն այն է, որ հանքարդյունահանողների ուշադրության կենտրոնում հենց Կարմիր սարն է այն պատճառով, քանի որ կավաքարն օգտագործվում է ցեմենտի արդյունաբերության մեջ, ինչով էլ սարը լեցուն է։
Կարմիր սարով հետաքրքրված հանքարդյունաբերողները՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ-ն, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ-ն, «ՕՐԴ» ՍՊԸ-ն, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, հայտեր էին ներկայացրել Արարատի մարզի Կարմիր սարին հարակից Այգեզարդ և Գինեվետ բնակավայրերի վարչական տարածքներում ընդերքի շահագործման թույլտվություն ստանալու համար, սակայն «ՕՐԴ» ՍՊԸ-ն հայտ էր ներկայացրել ցեմենտի գործարան կառուցելու համար։
Վերջիններս հայտ էին ներկայացրել դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, որոնց անհրաժեշտ է եղել 62 հեկտար տարածք, սակայն ցեմենտի գործարան կառուցելու նպատակով 2023-ի հոկտեմբերի 6-ին հանրային քննարկում է անցկացրել Վեդի քաղաքում: Վեդիից առաջ նույնը փորձել է անել Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշեն բնակավայրում, սակայն հենց առաջին հանրային լսումով բնակիչները դեմ են արտահայտվել իրենց համայնքում ցեմենտի գործարան կառուցելուն։ (այս մասին գրել է ՀԵՏՔ-ը)։
Հիշեցնենք, որ «ՕՐԴ ՍՊԸ»-ն հուլիսի 17-ին մամուլի ասուլիս էր կազմակերպել, որն ընթացել է թեժ մթնոլորտում։ «ՕՐԴ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներից մեկն էլ ասուլիսի ժամանակ նաև նշել էր, որ երբեք չի թաքցրել այն փաստը, որ ցանկանում է ցեմենտի գործարան բացել։
Արարատի մարզի բնակիչները բոյկոտել են այն, քանի որ վերջիններիս նշմամբ՝ Կարմիր սարում կան այնպիսի բուսատեսակներ և կենդանատեսակներ, որոնք գրանցված են կարմիր գրքում և դրանց առկայության դեպքում՝ հանքարդյունաբերությունն արգելվում է։
Նշենք, որ Այգեզարդ գյուղի բնակիչները հանրագիր են ներկայացրել 2300 ստորագրությամբ՝ Կարմիր սարում հանքարդյունահանման դեմ։
Ավելի ուշ արդեն պարզ է դարձել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն է տվել «Օրդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին՝ Կարմիր սարի տարածքում կրային կավակրաքարերի հանքարդյունահանման վերաբերյալ։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մի շարք բնապահպան ակտիվիստ երիտասարդներ, Արարատի մարզի բնակիչներ, որոնք պայքարում էին այս ապօրինության դեմ, հաղթել են «Օրդ» ՍՊԸ-ին և վերջիններս չեն կարող Կարմիր սարի տարածքում բացել ցեմենտի գործարան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...