Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են արել զերծ մնալ գործողություններից, որոնք կհանգեցնեն իրավիճակի սրման
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով կոչ են արել՝ Մերձավոր Արևելքում «տարածաշրջանային կայունություն ապահովել»՝ հորդորելով Իրանին և վերջինիս դաշնակիցներին «չվտանգել հրադադարի և պատանդների ազատ արձակման հնարավորությունը Գազայում»։
Համաձայն Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության՝ երեք երկրների առաջնորդները ողջունում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի կոչերը և Իրանին ու նրա դաշնակիցներին հորդորում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման:
«Մենք կոչ ենք անում Իրանին ու նրա դաշնակիցներին զերծ մնալ գրոհներից, որոնք կհանգեցնեն տարածաշրջանային լարվածության սրման և վտանգի տակ կդնեն հրադադարի և պատանդների ազատման շուրջ գործարք կնքելու հնարավորությունը», - նշված է հայտարարության մեջ:
Սթարմերը, Մակրոնը և Շոլցը զգուշացրել են, որ Իրանը և նրա դաշնակիցները պատասխանատվության կենթարկվեն, եթե նրանց գործողությունները վտանգեն «խաղաղության և կայունության այս հնարավորությունը»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ